Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

«Вредно не мечтать»

«Вредно не мечтать»
27.11.2012 | 00:39

Մինչ քաղաքական դաշտի «տղամարդիկ» ծանրութեթև են անում իրենց հնարավորությունները նախագահական ընտրություններում, «կանայք» իրենց հնարավոր թեկնածության մասին են բարձրաձայնում: «Ազատ դեմոկրատները» քննարկում է Անուշ Սեդրակյանի առաջադրման հարցը, իսկ վերջերս իր թեկնածության մասին է սկսել խոսել մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը: Ճիշտ է, վերջիններիս հնարավորությունները, մեղմ ասած, անհամեմատելի են գլխավոր խաղացողների հետ, բայց էպոսագետի ու մարքսիստի «ֆոնին» բավականին արժանի մրցակիցներ են:
Ամենակարևորն այն է, որ Հայաստանում կարծրատիպեր են կոտրվում, ու քաղաքական մշակույթը, թերևս, մի պստի՜կ քայլ առաջ է գնում։ Չնայած հայ հասարակությունը դեռ միանշանակ չի ընդունում կին նախագահ ունենալու հանգամանքը, բայց, ինչպես ասում են, դժվարն առաջին քայլն է: Ո՞վ գիտի` գուցե մի քսան տարի անց Հայաստանն իսկապե՞ս ունենա կին նախագահ: Տղամարդիկ կասեին` «Мечтать не вредно»:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 6521

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ